Հանրահավաքը նախաձեռնած «Կամավորական շարժում» կազմակերպության երթին մասնակցում էին ընդդիմադիր տարբեր գործիչներ: Հավաքի մասնակիցները Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհով քայլեցին դեպի սահման և ելույթներ ունեցան հայկական և ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: