Մատչելիության հղումներ

Բայդեն. «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությանը»


Իլհամ Ալիևը և Ջո Բայդենը, արխիվ:
Իլհամ Ալիևը և Ջո Բայդենը, արխիվ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին ընդառաջ շնորհավորական նամակ է ուղարկել Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Բայդենը գրել է, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների գործընկերությունը զարգացում է ապահովել տարածաշրջանում:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ երկու երկրները միասին պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ և կանխում են զանգվածային ոչնչացման զենքի տարածումը:

Բայդենն անդրադարձել է էներգետիկայի թեմային, գրելով, որ «Ուկրաինայի ժողովրդի դեմ Ռուսաստանի սանձազերծած դաժան պատերազմի պայմաններում ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղել են ջանքերը Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար»:

Ապա Բայդենը գրել է, որ «ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումն ապագա սերունդների համար և կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»:

XS
SM
MD
LG