Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն ավելացնել ևս 3.5 միլիարդ եվրոյով:
Այդ հիմնադրամից է գումար փոխանցվում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Բորելը խնդրել է լրացուցիչ գումար տրամադրել, քանի որ, նրա խոսքով, հիմնադրամի հաշվին եղած միջոցներն արդեն սպառման եզրին են:
Խաղաղության եվրոպական հիմնադրամն արտաբյուջետային կառույց է, որի հաշվին հիմա կա մոտ 8 միլիարդ եվրո:
Ուկրաինային ռազմական օգնություն փոխանցող եվրոպական պետությունները հենց այդ հիմնադրամից են հատուցում ստանում:
Այսօրվա դրությամբ հիմնադրամից վճարվել է մոտ 4 միլիարդ 600 եվրո Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նպատակով:
Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Եվրոպական խորհուրդն աջակցություն է փոխանցում ևս մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանին, Մոլդովային, Բոսնիա-Հերցեգովինային, աֆրիկյան և արաբական պետություններին: