Մատչելիության հղումներ

Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ


Անկարայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան պաշտոնական բողոք է ներկայացվել այսօր առավոտյան իշխանամետ Sabah օրաթերթի Ֆրանկֆուրտի գրասենյակում իրականացված խուզարկության առթիվ։

Аnadolu գործակալության փոխանցմամբ՝ գերմանական ոստիկանությունը նաև ձերբակալել է Sabah-ի երկու լրագրողների։

Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ լրագրողների ձերբակալության պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։

«Լրագրողները լուսաբանում էին Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի ստեղծած ցանցի գործունեությունը։ Sabah-ի գրասենյակում խուզարկությունը իրականացվել է այդ ցանցի անդամներից մեկի ներկայացրած բողոքի հիման վրա», - պնդում է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG