Մատչելիության հղումներ

Սև ծովից հրթիռակոծվել է Նիկոլաևը


Ռուսական զինուժը հրթիռներ է արձակում Սև ծովից, արխիվ
Ռուսական զինուժը հրթիռներ է արձակում Սև ծովից, արխիվ

Այս գիշեր Ուկրաինայի 17 մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական զորքերը հրթիռներն արձակել են Սև ծովից: Հաղորդվում է Նիկոլաևում պայթյուններից հետո բռնկված հրդեհների մասին։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլաևի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ վիրավորում է ստացել, վնասվել են շերքեր՝ ավտոսրահ, առևտրի կենտրոն, արտադրական ենթակառուցվածք և առանձնատներ:

Մեկ ժամ անց Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապը չեղարկվել է:

XS
SM
MD
LG