Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հաղորդում է ուկրաինական ուղղաթիռ և զինամթերքի պահեստներ ոչնչացնելու մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի օդուժի կործանիչները Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ ուկրաինական ուժերի Մի-8 ուղղաթիռ են խոցել։

Նրա հայտնած տվյալներով՝ Նիկոլաև քաղաքի մոտ զինամթերքի պահեստ է ոչնչացվել, իսկ Զապորոժիեում՝ ավիացիոն հրթիռների ու զինտեխնիկայի վառելիքի պահեստներ։

Կոնաշենկովի ասելով՝ Դոնեցկի ուղղությամբ գրոհային ջոկատները վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի հյուսիս-արևմտյան թաղամասը։

XS
SM
MD
LG