Մատչելիության հղումներ

Fly One Armenia-ն թուրքական կողմի հետ հիմա խնդիրների առաջ է կանգնել, և դա քաղաքական պատճառ ունի. Արամ Անանյան


Armenia- The airplane of FlyOne Armenia in Zvartnotc,undated
Armenia- The airplane of FlyOne Armenia in Zvartnotc,undated

Թուրքական ընտրությունները լուսաբանելու համար Ստամբուլ մեկնող լրագրողների խումբը անակնկալի էր եկել, երբ ազգային փոխադրող ներկայացող FlyOne Armenia ընկերությունը տեղեկացրել էր, թե թռիչքը հետաձգվում է մեկ ժամով։ Հետո այդ մեկը չորս ժամ էր դարձել։ Այդ խմբում նաև «Ազատության» լրագրողն էր, նրա փոխանցմամբ՝ ընկերությունը որևէ պարզաբանում չի տվել պատճառների վերաբերյալ։

Հայ-մոլդովական FlyOne Armenia ընկերության սեփականատերերից է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը։ Թեև ընկերությունը խոստացել էր չվերթն իրականացնել 24 ժամ անց, բայց ուղևորները սպասել են շուրջ 28 ժամ։

2021-ից թռիչքներ իրականացնող ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն «Ազատությանն» ասաց, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթն ապահովող ինքնաթիռը չնախատեսված տեխնիկական խնդիր է ունեցել, եթե թռչեր, հետևանքները կարող էին անդառնալի լինել։

Հարցին, թե ինչու ընկերությունն ուղևորներին չի ապահովել սնունդով և հյուրանոցով, Անանյանը պատասխանեց. - «40-ից ավելի ուղևոր Թուրքիայում ստացել է հյուրանոց, երկու տասնյակից ավելի ուղևոր Երևանում, ովքեր կացարանի խնդիր ունեին, էլի ապահովվել են հյուրանոցով»։

Անանյանն ասաց, թե անսարքությունը շտկվել է, ուղևորները հասել են Ստամբուլ, իրենք ուսումնասիրում են բոլոր դժգոհություններն ու հետևություններ են անում։

Fly One Armenia-ն 7 ինքնաթիռ է շահագործում, ՀՀ-ում գրանցված են 2-ը, տեխնիկակակն խնդիր է ունեցել հենց այդ երկուսից մեկը։

Բայց սա FlyOne Armenia-ի հետ կապված ուղևորների դժգոհության միակ դեպքը չէ։ Դրանից մի քանի օր առաջ էլ այս ընկերության օդանավը վայրէջք էր կատարել Իրանում, որովհետև Դուբայն արգելել էր օդանավին մուտքն իրենց օդային տարածք։

Ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասում է, թե իրենք ունեցել են թույլտվություն, հիմա Քաղավիացիայի հետ համատեղ փորձում են իրենց համար անհասկանալի այդ խնդիրը պարզել։ Իսկ առհասարակ ընդունում է, որ ավիաընկերությունը կոմունիկացիայի խնդիր ունի, բայց ընդգծում է՝ հետևություններ են անում։

Ընկերությունը հատկապես թուրքական կողմի հետ հիմա խնդիրների առաջ է կանգնել, և դա քաղաքական պատճառ ունի, ասում է Անանյանը. - «Մեր բոլոր փորձերը մեր օդանավերի ցանկը ավելացնել դեպի Ստամբուլ չվերթների, վերջին շրջանում, հայտնի իրադարձություններից հետո անպատասխան են մնում Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից։ Սա շատ մտահոգիչ իրավիճակ է, քանի որ լրջորեն սահմանափակվում է ավիաընկերության ավիացիոն ճկունությունը»։

Ընկերության ծառայություններից դժգոհող Լիլիկ Թառլամազյանն «Ազատությանը» պատմեց, որ տորիստական գործակալություններից մեկով մեկնել էին Եգիպտոս։ Ընկերությունը տոսմերը գնել էր FlyOne Armenia-ից։ Հենց օդակայանում անակնկալի էին եկել՝ իր ու ամուսնու անունները չեն եղել ցանկում, նույնը նաև մեկ այլ ուրիստական գործակալությամբ օդակայան ահսած զույգի հետ է պատահել։ Տուրիստական ընկերության ներկայացուցիչը մոտեցել է Fly One Armenia-ի գրասնեյկա հետո նոր իրենց անունները հայտնվել են ցւոցակում։

«Սպասեցինք մոտ մեկ ժամ, ժամ ու կես, մինչև տեղ հասավ, վերցրեց մեր անձնագրերը, բարձրացավ FlyOne-ի գրասենյակ։ Անցավ ևս քառասուն րոպե, կես ժամ, իջավ ներքև մեզ ասաց, որ մեր անունները հեսա կհայտնվեն։ Այսնինք՝ խնդիրը հենց FlyOne-ից էր, ոչ թե տուրօպերատորներից։ Մոտ երեք ժամից ավել սպասել ենք։ Իրենք պետք է փոխեն ուղղակի իրենց գործելաոճը՝ եթե ուզում են, որ մարդիկ շարունակեն օգտվել», - ասաց Թառլամազյանը։

Fly One Armenia-ից տեղեկացրին, թե այս խնդիրն իրենց հետ կապված չի։

Նաիրա Ղազարյանի որդին հենց օդակայանում է տեղեկացել, որ չվերթը չեղարկվել է. - «Երբ եկանք օդանավակայան, տեսանք, որ առանց զգուշացման չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա ժամը երեքը, ժամը տասի փոխարեն։ Մեծ տղաս անմիջապես կողմնորոշվեց, հետ վերադարձրեց Fly One-ին և իր միջոցներով իր համար գնեց նոր տոմս»։

«Անցած տարվա ընթացքում կես միլիոն ուղևոր ենք ունեցել, նրանցից շատերը կարող են նաև դժգոհություններ ունենալ, վիճարկման գործիքակազմ կա», - ասում է FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն ու ընդգծում՝ նախ իրենք են շահագրգռված, որ խնդիրները լուծվեն։

Ուղևորների իրավուքնենի պաշտպանությամբ զբաղվող Passenger.am կազմակերպություն դիմած ուղևորների զգալի մասը հենց FlyOne-ից է դժգոհ եղել, «Ազատության» հետ զրույցում ընգծեց ընկերության հիմնադիր Վաներ Հարությունյանը. - «Բողոքների վաթսուն տոկոսը Fly One-ին են առչվել։ Լինում են չեղարկման արդյունքում տոմսերի գումարների չվերադարձը կամ ընդհանրապես անպատասխան թողնելը»։

Հայաստանում «Ավիացիայի մասին» օրենքը, ըստ ուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս ընկերության ղեկավարի, անկատար է. - «Օրինակ, ուղևորափոխադրողը Հայաստանից ուշացնում է չորս ժամ և չի տալիս հաղորդակցության միջոցները, սնունդը և այլն։ Համապարփակ մեխանիզմ, որպեսզի ցանկացած ավիափոխադրող տեղյակ լինի, որ այդ պարտականությունները չկատարելու դեպքում վրա է հասնում վարչական տուգանք կամ թռիչքային թույլտվության սահմանափակում, օրենսդրական հիմքը չկա»։

Ու թեև թե' ուղևորների իրավուքների պաշտպանությամբ զբաղվող ընկերությունն է նշում, որ FlyOne Armenia-ից բողոքներ շատ կան, թե' մամուլն է պարբերաբար գրում այդ մասին և թե ուղևորներն են բարձրաձայնում, Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին՝ տույժեր, տուգանքներ սահմանելու պատճառ չեն տեսնում, իրենք վերահսկողությւն են իրականացնում չվերթի անվտանգության առումով։ Այս պարագայում, ասացին, այդ ուղղությամբ խախտում չեն արձանագրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG