Մատչելիության հղումներ

Հայաստանը 14-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլ-2023»-ում


Միացյալ Թագավորություն - Բրյունետը «Եվրատեսիլ-2023»-ում, Լիվերպուլ, մայիս, 2023թ.
Միացյալ Թագավորություն - Բրյունետը «Եվրատեսիլ-2023»-ում, Լիվերպուլ, մայիս, 2023թ.

Հայաստանը ներկայացնող երգչուհի Բրյունետը 14-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում:

Առաջին տեղում Շվեդիան է, երգչուհի Լորինը՝ Tattoo երգով, երկրորդ անգամ դարձավ «Եվրատեսիլ»-ի հաղթող:

Լիվերպուլում անցկացվող երգի մրցույթին մասնակցում էր 37 երկիր, շաբաթ ուշ երեկոյան կայացած եզրափակիչում 26-ն էին՝ 11-ը, այդ թվում՝ Հայաստանի հարևաններ Վրաստանը և Ադրբեջանը, չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը:

Բրյունետը՝ Էլեն Երեմյանը, «Եվրատեսիլ-2023»-ին մասնակցեց իր իսկ հեղինակած Future Lover («Ապագա սիրեցյալը») երգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG