Մատչելիության հղումներ

Հայ երգչուհի Բրյունետը հաջող ելույթից հետո անցավ Եվրատեսիլի եզրափակիչ


Բրյունետի ելույթը, Լիվերպուլ, 11-ը մայիսի, 2023թ.
Բրյունետի ելույթը, Լիվերպուլ, 11-ը մայիսի, 2023թ.

Հայաստանի պատվիրակ Բրյունետը Լիվերպուլում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2023» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում հաջող ելույթ ունեցավ և անցավ եզրափակիչ:

Եզրափակիչին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, կմասնակցեն 26 երկրներ:

Բրյունետը՝ Էլեն Երեմյանը «Եվրատեսիլ-2023»-ին մասնակցում է իր իսկ հեղինակած Future Lover («Ապագա սիրեցյալը») երգով:

Երգի մրցույթին հրաժեշտ տված 11 երկրների թվում են Հայաստանի հարևաններ Ադրբեջանը և Վրաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG