Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը ժամանել է Բրյուսել, որտեղ մայիսի 14-ին կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ


Իլհամ Ալիևը, Շառլ Միշելը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Իլհամ Ալիևը, Շառլ Միշելը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 13-ի երեկոյան ժամանել է Բրյուսել, որտեղ կիրակի օրը՝ մայիսի 14-ին նախատեսված է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ժամանելուն պես Ալիևը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ:

Մայիսի 14-ին նախ տեղի կունենա Ալիևի և Միշելի հանդիպումը, որից հետո նախատեսվում է Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

Հայաստանի վարչապետը մայիսի 13-ին ավելի վաղ է մեկնել Բրյուսել և արդեն ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահի հետ:

XS
SM
MD
LG