Մատչելիության հղումներ

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանը Բրյանսկում 2-ական կործանիչ և ուղղաթիռ է կորցրել


Ռուսական «Սու» դասի ռազմական օդանավ, արխիվ
Ռուսական «Սու» դասի ռազմական օդանավ, արխիվ

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ռուսական օդուժը Բրյանսկում «Սու» դասի 2 կործանիչ և 2 ուղղաթիռ է կորցրել։ Դրանք նույն ավիաջոկատից էին և խոցվել են Բրյանսկի երկնքում։

Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ կործանիչները պետք է հարվածեին Ուկրաինայի Չեռնիգովի մարզին, իսկ ուղղաթիռներն աջակցելու էին գրոհին։ Սակայն դրանք օդանավակայան չեն վերադարձել, բոլորը ոչնչացվել են, անձնակազմի անդամները՝ զոհվել։

Փորձագետները ենթադրում են, որ օդանավերը և ուղղաթիռները հակառակորդի օդուժի կողմից խոցվել են «երկինք-երկինք» հրթիռներով, մեկ այլ վարկածով՝ չի բացառվում, որ ռուսական կործանիչներն ու ուղղաթիռները հրթիռակոծվել են Ռուսաստանի տարածքից, դիվերսիոն խմբի կողմից։

XS
SM
MD
LG