Մատչելիության հղումներ

Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Լուսանկարը՝ Հայ դատի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայ դատի գրասենյակի

Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, հայտնում է Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը՝ նշելով, որ Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգներից հետո ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Այս բանաձևի իմաստը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելն է, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալը», - ասել է Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի տնօրեն Միքայել Քոլոքոսյանը։

Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության։ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 2019 թվականին ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներն էին հատուկ բանաձևերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել այն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։

XS
SM
MD
LG