Би-2 հայտնի ռուսական ռոք խմբի մեներգիչը՝ Լյովա բեմական անվամբ հայտնի Եգոր Բորտնիկը հայտարարել է, որ չի վերադառնա հայրենիք:
«Ես չեմ վերադառնալու Ռուսաստան»,- սոցցանցում գրել է երգիչը և ավելացրել, որ «ռուսաստանցիները ջնջել են իրենց նվաճումները»:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալության, խմբի երկրպագուներից շատերը դատապարտել են երգչի այդ որոշումը և մեկնաբանությունները:
Би-2 խումբը Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» մեկնարկից հետո հրաժարվել է Օմսկում նախատեսված համերգից, քանի որ բեմին տեղադրված է եղել Ռուսաստանի եռագույնը «Նախագահի համար» մակագրությամբ:
Օմսկի շրջանի սպորտի և երիտասարդական քաղաքականության հարցերով փոխնախարար Իվան Կոլեսնիկը հաղորդել է, որ խմբի երաժիշտներն այդ դրոշը ծածկել են սև կտավով:
Այդ միջադեպից հետո խմբի անդամները տեղափոխվել են արտասահման, որտեղ շարունակում են հանդես գալ համերգներով:
Վերջին ամիսներին հաղորդագրություններ են ստացվել ռուսաստանյան տարբեր քաղաքներում, այդ թվում` ամռանը՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Би-2 խմբի համերգների չեղարկման մասին: