Մատչելիության հղումներ

Նոր երկրաշարժ Թուրքիայում, տուժածների մասին տեղեկություններ չկան


Սեյսմիկ ցնցումները գրանցող սարքը, արխիվ:
Սեյսմիկ ցնցումները գրանցող սարքը, արխիվ:

Թուրքիայում՝ Քահրամանմարաշի մարզում, այսօր տեղական ժամանակով ժամը 17:57-ին (Երևանի ժամանակով 18:57) տեղի է ունեցել 4.0 մագնիտուդի երկրաշարժ:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հաղորդագրության համաձայն, ստորգետնյա ցնցումը գրանցվել է Գյոկսունից 10.4 կիլոմետր արևելք՝ 11.5 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայում՝ Քահրամանմարաշում և հարևան շրջաններում, փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 51 հազար մարդ, ավելի քան 107 հազար բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավերվել է մոտ 345 հազար և վնասվել է մոտ 4 միլիոն շինություն:

Հարևան Սիրիայում այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 8 հազար 476 և վնասվածք է ստացել ավելի քան 14 հազար 500 բնակիչ:

Փետրվարի 6-ի հուժկու երկրաշարժից հետո այդ տարածաշրջանում գրանցվել են տարբեր աստիճանի ուժգնության տասնյակ հազարավոր հետցնցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG