Մատչելիության հղումներ

Պենտագոնը հաստատեց՝ Ուկրաինայում ռուսական "Кинжал" գերձայնային հրթիռ է ոչնչացվել


Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հաստատեց, որ ուկրաինացի զինվորականները Patriot հակաօդային պաշտպանության համակարգով ռուսական "Кинжал" գերձայնային հրթիռ են ոչնչացրել։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն էր ասել, որ մայիսի 4-ի, գիշերային հարձակման ժամանակ, Ռուսաստանի տարածքից МиГ-31К օդանավից "Кинжал" հրթիռ էր արձակվել, որը խոցվել է Կիևի մարզում։

Ռուսական կողմից մեկնաբանություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցած տարվա ամռանը պնդել էր, որ "Кинжал"-ը անհնար է հայտնաբերել ու խոցել։

XS
SM
MD
LG