Մատչելիության հղումներ

Կուլեբա․ «Patriot համակարգերի փոխանցումը Կիևին կմեկնարկի մոտ ապագայում»


«Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը Ուկրաինային կփոխանցվեն որքան հնարավոր է արագորեն։ Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը Patriot համակարգերի փոխանցումը Ուկրաինային հեղափոխական որոշում է անվանել։

Կիևին Patriot համակարգեր տրամադրելու որոշման մասին Սպիտակ տունը հայտարարել էր անցած տարեվերջին՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 2 միլիարդանոց փաթեթի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG