Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան Կուրգանի շրջանում հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի


Ռուսաստանյան Կուրգանի շրջանում հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Աղբյուրի համաձայն՝ շրջանում բնական հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 300 բնակելի շենք և 3,9 հազար շինություն։

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 18 հազար հեկտար: Կուրգանի շրջանում խոշոր բնական հրդեհներ են սկսվել մայիսի 7-ին, մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհների փաստով հարուցվել է յոթ քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG