Ստեփանակերտից դեռ չեն հայտնում՝ ինչո՞ւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի այցը Բաքու արդյունքներ չի տվել։ Երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էր հայտնել՝ անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։