Մատչելիության հղումներ

Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները «կարևոր քաղաքական փաստաթղթեր են ստորագրելու»


Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վան Վենբինը այսօրվա ճեպազրույցում հայտնելով մայիսի 18-19-ը կայանալիք Չինաստան- Կենտրոնական Ասիա գագաթաժողովի մասին, ասել է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր 5 երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթաժողովը նախագահելու է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:

«Գագաթաժողովի ընթացքում նախագահ Սի Ծինփինը հանդես կգա կարևոր ելույթով։ Պետությունների ղեկավարները քննարկելու են Չինաստան-Կենտրոնական Ասիա հարաբերությունների զարգացման հարցերը, մտքեր են փոխանակելու տարբեր ոլորտներում համագործակցության և մեխանիզմներ ստեղծելու շուրջ, անդրադառնալու են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին։

Պետությունների ղեկավարները նաև կարևոր քաղաքական փաստաթղթեր են ստորագրելու», - ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG