Մատչելիության հղումներ

Նախագահը Չարլզ Երրորդին հրավիրել է Հայաստան


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության
թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ:

Ըստ նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ ուղերձի մեջ ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին:

Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները»:

Նախագահը հույս է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել, և Չարլզ Երրորդին հրավիրել է այցելել Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG