Մատչելիության հղումներ

Սուդանի հակամարտող կողմերն ուղիղ բանակցություններ են սկսել


Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքը, որտեղ ընթանում են բանակցությունները
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքը, որտեղ ընթանում են բանակցությունները

Սուդանում արդեն երրորդ շաբաթը շարունակվող զինված հակամարտության կողմերի՝ երկրի Զինված ուժերի և «Արագ արձագանքման ստորաբաժանումների» ներկայացուցիչների միջև այսօր ուղիղ բանակցություններ են սկվել։

АP գործակալության փոխանցմամբ, դրանք ընթանում են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից առաջ քաշված նախաձեռնության շրջանակներում։ Դրա նպատակը Սուդանի տարածքում լիարժեք հրադադարի հաստատումն է։

Բանակցությունների վերջնաժամկետ, ըստ արևմտյան աղբյուրների, սահմանված չէ։

Բախումները Սուդանի տարածքում սկիզբ առան ապրիլի 15-ին՝ ավելի քան 400 խաղաղ բնակիչների մահվան պատճառ դառնալով։

XS
SM
MD
LG