Մատչելիության հղումներ

Սուդանում զինված առճակատման զոհերի թիվը գերազանցել է կես հազարը


Զինված հակամարտության հետևանքները, արխիվ, Սուդանի մայրաքաղաք Խարթումը, 21 ապրիլի, 2023թ.
Զինված հակամարտության հետևանքները, արխիվ, Սուդանի մայրաքաղաք Խարթումը, 21 ապրիլի, 2023թ.

Սուդանում ապրիլի 15-ին սկսված զինված հակամարտության ընթացքում ապրիլի 26-ի դրությամբ զոհվել է ավելի քան 500 մարդ, հայտնել է Սուդանի առողջապահության նախարարությունը:

Բախումներում մոտ 4 հազար 200 մարդ վնասվածքներ 1 ստացել:

Հակամարտության մեջ ներքաշվել են երկրի բանակը և արագ արձագանքման ստորաբաժանումները: Կողմերը միմյանց են մեղադրում առճակատումը սկսելու համար:

Զինված բախումներ են ընթանում մայրաքաղաք Խարթումում և երկրի 16 նահանգներից առնվազն 6-ում:

Այս օրերին տասնյակ պետություններ շտապ կարգով զինված ուժերի օգնությամբ օդանավերով Սուդանից դուրս են բերում իրենց քաղաքացիներին:

Բանակի և հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները մի քանի անգամ պայմանավորվել են հրադադար հաստատել, սակայն համաձայնությունները խախտվել են:

XS
SM
MD
LG