Մատչելիության հղումներ

Վրաստանը հայտարարում է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված օտարերկրացու ձերբակալության մասին


«Վրաստանի հատուկ ծառայությունները «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություններ ունեցող օտարերկրացու են ձերբակալել», - այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչո Մղելաձեն։

Նրա խոսքով՝ ընթացիկ հետաքննություններից մեկի շրջանակներում Վրաստանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ էլեկտրոնային տեղեկատվության կրիչ է հայտնվել, որում հայտնաբերվել են Միացյալ Նահանգներում և եվրոպական մի շարք մայրաքաղաքներում գտնվող ռազմավարական օբյեկտների արբանյակային լուսանկարները։

«Լայնածավալ հակաահաբեկչական գործողության ընթացքում նույնականացվել են ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող մի շարք մարդիկ, նրանց մասին տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի միջազգային գործընկերներին և հարևան պետություններին, այդ թվում՝ Թուրքիային», - հայտարարել է Մղելաձեն։

Ահաբեկչության մեջ կասկածվող օտարեկրացու քաղաքացիությունը Վրաստանի հատուկ ծառայություններն առայժմ չեն բացահայտում։

XS
SM
MD
LG