Մատչելիության հղումներ

Վրաստանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ է ձերբակալվել


Վրաստանի պետանվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնն այսօր հաղորդել է երկրի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մեկի ձերբակալման մասին։ Գերատեսչության պնդմամբ՝ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլին է, որը 2013 թվականին լքել էր երկիրը՝ մեկնելով Սիրիա և միանալով «Իսլամական պետություն» խմբավորմանը։

«2013-ից 2015 թվականներին Պակսաշվիլին ընդգրկված էր Թոխոսաշվիլի եղբայրների զինված խմբում և ակտիվորեն մասնակցում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից վարվող ռազմական գործողություններին և դրա կազմակերպած ահաբեկչական ակտերին», - հաղորդում է Վրաստանի պետանվտանգության ծառայությունը։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Պակսաշվիլին կարող է դատապարտվել 10-ից 17 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG