Մատչելիության հղումներ

Անկարայում քաշքշոց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների անդամների միջև


Parliamentary Assembly of the Black Sea Economic Cooperation - logo
Parliamentary Assembly of the Black Sea Economic Cooperation - logo

Անկարայում «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի» ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների անդամների միջև քաշքշոց է տեղի ունեցել ուկրաինական դրոշի պատճառով։

Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ռուսական պատվիրակության անդամներից մեկը նախասրահում հափշտակում է Ուկրաինայի դրոշը, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մարիկովսկին հետապնդում է նրան, հարվածում դեմքին ու հետ վերցնում դրոշը։

Նույն օրն ավելի վաղ քաշքշոց էր տեղի ունեցել ուկրաինացիների և Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև։ Վերջիներս փորձել են հեռացնել Ռուսաստանի պատվիրակի ելույթը խանգարող ուկրաինացիներին։

Հինգշաբթի մեկնարկած ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 13 երկրների ներկայացուցիչներ։ Վեհաժողովի ընթացքում ևս ռուսական ուժերը ռմբակոծում էին ուկրաինական բնակավայրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG