Մատչելիության հղումներ

Միջադեպ՝ Թուրքիայում վեհաժողովի ժամանակ. Ուկրաինայի պատվիրակությունը փորձել է կանխել ռուսների ելույթը


Արխիվային նկար
Արխիվային նկար

Ուկրաինայի պատվիրակությունը փորձել է կանխել ռուսների ելույթը Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում։ Այդ ակցիային միջամտել է նիստը նախագահող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Նա հայտարարել է, որ թույլ չի տա նմանօրինակ միջադեպեր։

«Սա անընդունելի է, ոչ մեկին թույլ չեմ տա խանգարել ժողովի բնականոն ընթացքը: Ամեն մեկը կարող է իր տեսակետը հայտնել, ոչ մի արգելք չկա, բայց եթե այսպիսի բաներ լինեն, ապա ժողովները կդադարեն խորհրդարանական լինելուց և կվերածվեն փողոցային երթևեկի, ուզում եք նման բան՝ գնացեք փողոց, այստեղ թույլ չեմ տա», - ասել է Շենթոփը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ է մասնակցում Անկարայում գումարված Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG