Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել


Մայիսի 5-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ վերջին բանակցությունները։

Նախօրեին ԱՄՆ-ում ավարտվել են հայ-ադրբեջանական 4 օր շարունակված բանակցությունները։

Ըստ ԱՊԱ գործակալության՝ Բայրամովն ու Չավուշօղլուն նաև մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG