Մատչելիության հղումներ

Եվրոպական կենտրոնական բանկը 3,75-ի է հասցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Եվրոպական կենտրոնական բանկը 25 բազիսային կետով բարձրացրել և 3,75 է հասցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Փորձագետների համոզմամբ, բանկը կարող է տեսանելի ապագայում տոկոսադրույքն էլ ավելի բարձրացնել: Այդպես բանկը փորձում է եվրոյի գոտում զսպել սղաճը:

Միաժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ բարձր տոկոսադրույքի հետևանքով էական անկում է գրանցում վարկի պահանջարկը: Դա սահմանափակում է տնտեսական աճը:

Մասնագետների համոզմամբ, դեռ տարիներ կպահանջվեն վերաֆինանսավորման տոկոսադրուքը մինչև առավել նպաստավոր համարվող ժամանակին տարեկան 2 տոկոսն իջեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG