Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երբ հարմար կգտնի՝ կպատասխանի Կրեմլի վրա հարձակմանը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ

Ռուսաստանը երբ հարմար կգտնի՝ այն ժամանակ էլ կպատասխանի անօդաչու թռչող սարքերով Կրեմլը թիրախավորելու Ուկրաինայի ահաբեկչական գործողությանը, նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Ինչպե՞ս կարձագանքեին ամերիկացիները, եթե ինչ-որ անօդաչու թռչող սարքով հարվածի ենթարկվեին Սպիտակ տունը, Կապիտոլիումը կամ Պենտագոնը: Պատասխանն ակնհայտ է թե՛ քաղաքական գործչի և թե՛ շարքային քաղաքացու համար՝ պատիժը կլինի կոշտ և անխուսափելի։ Ռուսաստանն էլ կպատասխանի, երբ նպատակահարմար կգտնի։ Կպատասխանի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք Կիևը ստեղծել է մեր երկրի ղեկավարության համար», - ասել է Անտոնովը։

Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ չունի որևէ առնչություն անօդաչուներով Կրեմլի վրա կատարված հարձակման հետ։

Ուկրաինային վերագրվող այդ գրոհը տեղի է ունեցել երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը, տուժածներ և ավերածություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG