Մատչելիության հղումներ

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մերձակայքում


Ռուսաստան - Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի համանուն շրջկենտրոնը, արխիվ
Ռուսաստան - Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի համանուն շրջկենտրոնը, արխիվ

Անցած գիշեր Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանում պայթեցվել է այստեղով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերից մեկը։ Այս մասին տեղեկացրել է Լենինգրադի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Դրոզդովը։

Պաշտոնյայի խոսքով, պայթյունի վայրի հարևանությամբ ևս մեկ՝ «անհայտ իր է հայտնաբերվել, ենթադրաբար` պայթուցիկ սարք»։

Միջադեպը, ըստ ռուսաստանյան մամուլի, տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց։ Այս պահին դեպքի վայրում են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։

«Մարզի և Սանկտ Պետերբուրգի էլեկտրամատակարարումը տեղի ունեցած դեպքի պատճառով չի խաթարվել», - հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

XS
SM
MD
LG