Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն մտահոգված է «Ազատություն» ռ/կ-ի ղրղզական ծառայությունն արգելափակելու որոշմամբ


Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության գործունեությունը կասեցնելու Ղրղզստանի դատարանի որոշմամբ, նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա շեշտել է, որ Azattyk-ը ավելի քան 25 տարի անկախ տեղեկատվության վստահելի աղբյուր է, և որ այդ որոշումը կխաթարի երկրի նախագահ Սադիր Ժապարովի հայտարարած հավատարմությունը մամուլի և խոսքի ազատությանը:

«Մենք կոչ ենք անում անաչառ և մանրակրկիտ կերպով վերանայել դատական ցանկացած բողոք, որը կարող է ներկայացնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը», - շեշտել է Մեթյու Միլլերը:

Բիշքեկի դատարանը որոշումը հրապարակել է ապրիլի 27-ին՝ բավարարելով երկրի մշակույթի նախարարության հայցը, որն առնչվել է Ղրղզստան-Տաջիկստան սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG