Մատչելիության հղումներ

Սկանդալի ֆոնին հրաժարական է տվել BBC-ի կառավարիչների խորհրդի նախագահը


Սկանդալի ֆոնին հրաժարական է տվել BBC կորպորացիայի կառավարիչների խորհրդի նախագահ Ռիչարդ Շարփը։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ աշխատանքի ընդունվելիս նա թաքցրել է իր և այժմ նախկին վարչապետի միջև վստահելի կապը՝ այդպիսով խախտելով հանրային պաշտոնի նշանակման կանոնները:

Հունվարին բրիտանական մամուլը պարզել է, որ անցած տարիներին Շարփն օգնել է այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Բորիս Ջոնսոնին 800 հազար ֆունտ ստերլինգ վարկ ստանալ։ Այդ գործարքից մի քանի շաբաթ անց Շարփը բարձր պաշտոն է ստանձնել բրիտանական հեռարձակող կորպորացիայում:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ BBC-ում իրեն այդ պաշտոնում նշանակելու գործընթացում Շարփը պատշաճ կերպով չի ներկայացրել Ջոնսոնի հետ իր հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG