Մատչելիության հղումներ

Թեհրանում գործակալները կանանց պարտադրում են հիջաբ կրել


Իրան - Կանայք ընդդեմ հիջաբի պարտադրանքի, Թեհրանի Ազադի հրապարակ, արխիվ
Իրան - Կանայք ընդդեմ հիջաբի պարտադրանքի, Թեհրանի Ազադի հրապարակ, արխիվ

Իրանի մայրաքաղաքում քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները, ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության, հայտնվում են հասարակական վայրերում՝ զգուշացնելով կանանց պահպանել հիջաբի պարտադիր օրենքը։

Սոցցանցերում ապրիլի 27-ին տարածված պատկերներից երևում է՝ ինչպես են գործակալները մտնում Թեհրանի Էքբատան թաղամասում գտնվող Mega Mall առևտրի կենտրոն՝ պարտադրելով կանանց կիրառել դրես-կոդը:

Սրան զուգահեռ՝ Իրանի տարբեր քաղաքներում ամեն օր հրապարակվում են տարբեր տարիքային խմբերի կանանց լուսանկարներ, որոնք հասարակական և մարդաշատ վայրերում առանց գլխաշորի են։

XS
SM
MD
LG