Մատչելիության հղումներ

Իրանում հիջաբ չունեցող կանանց հսկելու են տեսախցիկներով


Իրանի իշխանությունները սկսել են հասարակական վայրերում տեսախցիկների տեղադրումը, որոնք պետք է հետևեն կանանց, ովքեր հիջաբ չեն կրում կամ բավականաչափ ամուր չեն կապում այն։ Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանությունը։

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ տեսանյութում գլխաշորով հայտնաբերված կանանց ինքնությունը կբացահայտվի։ Ոստիկանությունը խոստանում է նրանց «նախազգուշական հաղորդագրություններ» ուղարկել։

Իրանում կանայք հիջաբ են կրում 1979 թվականից, երբ երկրում իշխանության եկան արմատական իսլամիստները: Հիջաբ չկրելու կամ այն ոչ ճիշտ կրելու համար նրանց սպառնում է տուգանք կամ կալանք։ Արձանագրվել են նաև փողոցային հարձակումներ այն կանանց վրա, ովքեր բավարար չափով չեն ծածկում իրենց գլուխը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Իրանում ձերբակալվել էր 22-ամյա Մահսա Ամինին հիջաբը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։ Ամինիին ոստիկանական բաժանմունքից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց մահացել է։ Ամինիի հարազատները կարծում են, որ նրա մահվան պատճառը իրավապահների կողմից ծեծն է եղել։
Սրան հաջորդեցին փողոցային բողոքի ցույցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG