Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին և արտգործնախարարին


Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան այսօր Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը հնարավորություն չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահներ ու չարաշահելով Լաչինի միջանցքը Ղարաբաղ է տեղափոխել զենք ու ռազմական նշանակության այլ ապրանքներ։

Ալիևի խոսքերով՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի և տարածքային ամբողջականության ապահովման արտահայտություն է։

Արտգործնախարարների համատեղ ասուլիսում Ջեյհուն Բայրամովն ասել է, որ եթե Ադրբեջանը չհավատար խաղաղ գործընթացին ու համաձայնությանը, ապա դա չէր նախաձեռնի։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լաչինի ճանապարհի հարցում իր երկրի դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման վրա։

«Մեր շփումների ընթացքում նաև հայտարարել ենք, որ ցանկանում ենք առաջ մղել խաղաղ բանակցությունները», - ըստ ԱՊԱ գործակալության ասել է Կատրին Կոլոննան։

Նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը կառուցողական է գնահատել։ Ադրբեջանի արտգործնախարարին հրավիրել է Փարիզ երկխոսությունը շարունակելու նպատակով։

XS
SM
MD
LG