Մատչելիության հղումներ

Էրդողանը չեղարկել է նաև այսօրվա նախընտրական հանդիպումները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հանդիպման ժամանակ, ապրիլ, 2023թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հանդիպման ժամանակ, ապրիլ, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այսօր նախատեսված նախընտրական միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, Էրդողանը որոշել է տեսակապով մասնակցել այսօր նախատեսված հանդիսավոր արարողությանը` ռուսական արտադրության միջուկային վառելիքը առաջին թուրքական ատոմակայանի էներգաբլոկ մատակարարելու կապակցությամբ:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թուրքիայի նախագահը գնալու է ատոմակայան։

XS
SM
MD
LG