Մատչելիության հղումներ

Պուտինը տեսակապով կմասնակցի թուրքական ատոմակայանը միջուկային վառելիքով լիցքավորելու արարողությանը


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանը և Պուտինը հեռավար մասնակցում են «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքին, 10 մարտի, 2021թ.
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանը և Պուտինը հեռավար մասնակցում են «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքին, 10 մարտի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով կմասնակցի Թուրքիայում կառուցված «Ակկույու» ատոմակայանի ռեակտորները միջուկային վառելիքով լիցքավորելու հանդիսավոր արարողությանը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, վաղը կայանալիք արարողությունից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է նաև հեռախոսով զրուցի Պուտինի հետ:

Ըստ Կրեմլի խոսնակի, նախագահները կանդրադառնան Ուկրաինայի թեմային և ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG