Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ»:

«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հիմնարար համաձայնությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը», - նշված է ռուսական կողմի հաղորդագրությունում:

Ռուսաստանի նախագահը հայ ժողովրդի հետ իր համերաշխությունն է հայտնել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, նաև փոխանցում է Կրեմլը:

Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

XS
SM
MD
LG