Մատչելիության հղումներ

Վրաստանում Պատրիարքը բացարձակ հեղինակություն է՝ 91 տոկոս ըստ հարցումների


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից Վրաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն, վրացիների բացարձակ մեծամասնությունը՝ 91 տոկոսը դրական է վերաբերվում Պատրիարք Իլյա երկրորդին, երկրորդ տեղում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն է՝ 52 տոկոս, երրորդը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ 48 տոկոս, նրան հետևում է երկրի ղեկավար, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ 43 տոկոսով։

Հարցումները ցույց են տալիս, որ իշխող «Վրացական երազանք»-ի վարկանիշն ընկել է։ Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն գալիք շաբաթ, ապա հարցվածների 19 տոկոսը ձայն կտար իշխող ուժին, ինչը 6 տոկոսով քիչ է անցած նոյեմբերի հարցումների արդյունքից։ Ընդդիմադիր «Ազգային շարժման» վարկանիշն աճել է՝ նրա օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 14 տոկոսը։

Բացարձակ մեծամասնությունը կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, դեմ են օտարերկրյա գործակալի մասին օրենքին, Վրաստանի գլխավոր սպառնալիքը համարում են Ռուսաստանը։

Հարցվածների 61 տոկոսը կողմ է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բուժվի արտասահմանում։

Հարցումներն անցկացվել են մարտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի օժանդակությամբ։

XS
SM
MD
LG