Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը կասեցրել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի քննությունը. ներկայացվել են ՀՀ առարկությունները


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով ՀՀ-ի անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ «փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը»։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի փոխանցմամբ՝ դատարանը կասեցրել է գործի քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG