Մատչելիության հղումներ

Ալիևի մտադրությունն այն է, որ Լաչինի միջանցքը փոխվի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով․ Վահրամ Աթանեսյան


Եթե Աղբենդ-Օրդուբադ ճանապարհը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո, ապա, ըստ Իլհամ Ալիևի, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էլ պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում ասաց արցախաբնակ հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում 4 ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակման հարցի լուծումը։

Ըստ Աթանեսյանի՝ միջանցքի խնդիրը պետք է արմատական լուծում ստանար 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առավելագույնը մեկ ամիս հետո։

Աթանեսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Շրջափակման մասին, պարոն Աթանեսյան, որն արդեն 4 ամսից ավելի է շարունակվում է, Դուք այս հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում, եթե նախկին ռեժիմին վերադառնալու մասին արդեն միայն Երևանն է խոսում, անգամ ռուսական կողմն է հայտարարում լրացուցիչ ստուգման մեխանիզմների մասին, Տոյվո Կլաարն էր ասել, որ Ադրբեջանի այդօրինակ պահանջը լեգիտիմ է։

Աթանեսյան․ - Միջանցքի խնդիրը պետք է արմատական լուծում ստանար նոյեմբերի 9-ի հայտարարությունից առավելագույնը մեկ ամիս հետո, այսինքն՝ 2021 թվականին մենք պետք է ունենայինք երաշխավորված ռեժիմ, երաշխավորված պարամետրեր, չունեցանք։ Ավելին՝ անցած տարվա օգոստոսին երթուղին փոխվեց՝ առանց որևէ դարձյալ հստակ երաշխիքների։ Ես չգիտեմ՝ կա՞ն գրավոր պայմանավորվածություններ, օրինակ, այսօր Կոռնիձորի հատվածում, այդ միջանցքի 5 կմ ապառազմականացված լայնքը պահպանվում է, թե չի պահպանվում, կամ վաղը պահպանվելու է, թե չի պահպանվելու։

Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Լաչինի միջանցքն արգելափակվել է, որպեսզի բացվելու դեպքում այն կոչվի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ, դա Ադրբեջանի գերխնդիրն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ուղղակիորեն առնչվում է Լաչինի միջանցքին։ Եթե Լաչինի միջանցքը միջազգայնորեն ճանաչվում է որպես արտատարածքային, որն Ադրբեջանի սուվերեն հսկողության ներքո չէ, ապա Ադրբեջանի սուվերեն հսկողության ներքո չէ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Այսինքն՝ մեկը ոչնչացնելով, քայլ է անում երկրորդը ոչնչացնելու։ Երկրորդը՝ դա նաև պայմանավորված է Սյունիքի հատվածում հաղորդակցությունների ռեժիմի մասին Ալիևի պատկերացումներով․ եթե Աղբենդ-Օրդուբադ ճանապարհը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո, ապա, ըստ Իլհամ Ալիևի, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էլ պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո առնվազն Հաքարիի կամրջից սկսած մինչև Ստեփանակերտ։ Այսինքն՝ ես ասում եմ՝ նրա մտադրությունն այն է, որ միջանցքը փոխվի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով, սա նկատի ունեմ։

Վահրամ Աթանեսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ակրող եք դիտել ստորև․

Արցախը պետք է պատասխանատվության բաժին ստանձնի՝ փորձության չդնելով Հայաստանի ապագան. Վահրամ Աթանեսյան
please wait

No media source currently available

0:00 0:26:26 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG