Մատչելիության հղումներ

Ծովակալ Սերգեյ Ավակյանցն ազատվել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնից


Ծովակալ Սերգեյ Ավակյանց, արխիվ
Ծովակալ Սերգեյ Ավակյանց, արխիվ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցն ազատվել է պաշտոնից: Այդ մասին հայտնել է Հեռավորարևելյան դաշնային տարածքում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը:

Հրամանատարի հրաժարականից օրեր առաջ Խաղաղօվկիանոսյան նավատորմում հայտարարվել էր անսպասելի ստուգում, որի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Ավակյանցը 2012 թվականից է գլխավորել Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որը Ռուսաստանում ամենահզորներից մեկն է համարվում:

Տրուտնևը հրաժարականի պատճառի մասին չի խոսել, սակայն տեղեկացրել է, որ հետայսու Ավակյանցը կգլխավորի ռազմամարզական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնների շտաբը:

Նման կենտրոններ կհիմնադրվեն 12 ռեգիոններում, այդ թվում՝ գրավված Դոնեցկի շրջանի տարածքում անջատականների հռչակած «ժողովրդական հանրապետությունում»:

Անսպասելի ստուգումից զատ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի 25 հազար զինծառայողներ մասնակցել են նաև նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժություններին: Կրեմլը դա «առօրյա» աշխատանք է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG