Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմն ուսումնական տագնապի հրամանով պատրաստության է բերվել


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտնել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ամբողջ անձնակազմն ուսումնական տագնապի և նախապես չհայտարարված ստուգման նպատակով բերվել է մարտական պատրաստության:

Նավատորմը զորավարժությունների ծրագրով պետք է արգելի պայմանական հակառակորդի մուտքը Օխոտի ծովի հարավային շրջան և կասեցնի նրա ափհանումը Սախալին ու Կուրիլյան կղզիների հարավային մաս:

Ստուգման գործողությանը մասնակցում են նաև Ռուսաստանի օդային-տիեզերական ուժերը և ռազմավարական միջուկային սուզանավերը:

Այդ գործողության նպատակն է մշակել օվկիանոսային և ծովային շրջաններից հակառակորդի հարձակումները զսպելու և հետ մղելու կարողությունները:

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ զորավարժությունները երեք փուլով են անցկացվելու և կստեղծվեն պայմաններ, որոնք բնորոշ են «հակառակորդի անմիջական ագրեսիայի վտանգին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG