Մատչելիության հղումներ

Մոլդովան ռուսաստանցի դիվանագետի է արտաքսում


Մոլդովա - Ռուսաստանի դեսպանատունը Քիշնևում, արխիվ
Մոլդովա - Ռուսաստանի դեսպանատունը Քիշնևում, արխիվ

Առաջիկա օրերին Մոլդովայում հավատարմագրված ռուսաստանցի դիվանագետներից մեկը կարտաքսվի, ևս երկուսը կզրկվեն Քիշնևի միջազգային օդանավակայանի հատուկ հսկվող տարածք մուտք գործելու իրավունք տրամադրող հավատարմագրերից։ Այս մասին այսօր հայտարարել է Մոլդովայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Վոդեն։

Նրա խոսքով՝ մոլդովական կառավարության այդ որոշումը փոխանցելու նպատակով այսօր երկրի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը։

Ըստ Մոլդովայի իշխանությունների՝ ռուսաստանցի դիվանագետների դեմ կիրառվող սանկցիաների պատճառը ապրիլի 17-ին Քիշնևի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն է, երբ սահմանապահներն արգելել են երկրի տարածք մուտք գործել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովին։ «Այդ օրը ռուսաստանցի դիվանագետները խախտել են Քիշնևի օդանավակայանում սահմանված կանոնները», - նշել է Մոլդովայի կառավարության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG