Մատչելիության հղումներ

Արցախից ևս 11 բուժառու այսօր տեղափոխվել է Հայաստան


Արցախից 11 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ,10 բուժառուներ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 337 հիվանդ։

Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Արդեն 4 ամսից ավելի է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG