Մատչելիության հղումներ

Սեուլը կարող է վերանայել Կիևին զենք չմատակարարելու իր դիրքորոշումը


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ

Հարավային Կորեան կարող է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում, եթե երկրի խաղաղ բնակչությանը լայնածավալ հարված հասցվի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահ Յուն Սոկ Յոլին։

Հարավային Կորեայի նախագահն ասել է, որ երկրի կառավարությունն աշխատում է նախագծերի վրա, որոնք կօգնեն պաշտպանել և վերականգնել Ուկրաինան, ինչպես միջազգային հանրությունն օգնեց իր երկրին 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակ։

«Եթե ստեղծվի մի իրավիճակ, որի վրա միջազգային հանրությունը չկարողանա աչք փակել, ինչպիսին են ցանկացած լայնածավալ հարձակումը խաղաղ բնակչության վրա, կոտորածը կամ պատերազմի օրենքների լուրջ խախտումները, ապա մեզ համար դժվար կլինի պնդել միայն մարդասիրական կամ ֆինանսական օգնության տրամադրման վրա», - ասել է նա։

Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի ղեկավարն առաջին անգամ է խոսում Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության մասին։ Մինչ այժմ Հարավային Կորեան Ուկրաինային տրամադրել է մարդասիրական օգնություն, ինչպես նաև ռազմական սաղավարտներ և զրահաբաճկոններ, սակայն մահաբեր զենք չի փոխանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG