Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը սպառնում է ոչնչացնել Թել Ավիվը, եթե «թշնամին անգամ ամենափոքր սխալ գործի» Իրանի դեմ


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆան, եթե Իրանի «թշնամիները անգամ ամենափոքր սխալը գործեն» իր երկրի նկատմամբ։

Նա խոսել է Իրանի Ազգային բանակի օրվան նվիրված զորահանդեսին ու նաև հայտարարել, որ ամերիկյան և այլ ուժեր սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։

«Ամերիկյան ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան այս շրջանից։ Դա բխում է և՛ նրանց, և՛ տարածաշրջանի շահերից։ Իրանի ներկայությունը անվտանգություն է ստեղծում, բայց արտաքին և թշնամական ուժերի ներկայությունը տարածաշրջանում սպառնում է անվտանգությանը», - հայտարարել է նա։

Այսօրվա զորահանդեսին Իրանը ցուցադրել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ռուսական S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր։

XS
SM
MD
LG