Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսվել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ, արխիվ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի էթիկայի հարցերով հանձնակատարը պաշտոնական հետաքննություն է սկսել վարչապետ Ռիշի Սունակի դեմ։

Բրիտանական աղբյուրների փոխանցմամբ՝ հետաքննությունը սկսվել է ապրիլի 13-ին, դրա նպատակն է պարզել՝ արդյո՞ք Սունակի գործողություններում շահերի բախում առկա է եղել, թե՝ ոչ։

Բրիտանական Daily Mail պարբերականի տեղեկություններով՝ խոսքը բրիտանական կառավարության կողմից մարտին կայացված որոշման մասին է, որը, ենթադրաբար, կարող էր ֆինանսական շահույթ ապահովել Մեծ Բրիտանիայի վարչապետի կնոջը՝ Աքշատա Մուրտիին պատկանող ընկերություններից մեկին։

Ռիշի Սունակի կինը հնդիկ միլիարդատեր Նարայանա Մուրտիի դուստր է, նրա կարողությունը գնահատվում է 600-ից 900 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG