Մատչելիության հղումներ

Ալիևը պաշտոնանկ է արել զորակոչային ծառայության պետին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնանկ է արել Զորահավաքային և ժամկետային զինծառայության զորակոչի պետական ծառայության ղեկավար Արզու Ռահիմովին։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի փետրվարից։

Ռահիմովի փոխարեն այս պաշտոնում նշանակվել է Մուրսալ Իբրահիմովը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, նորանշանակ պաշտոնյայի մասին բաց աղբյուրներում տեղեկություններ գրեթե չկան։

«Հայտնի է միայն, որ 2015 թվականին նույն տվյալներով մի մարդու անուն ընդգրկված է եղել Պետանվտանգության ծառայության՝ պետական պարգևների արժանացած աշխատակիցների ցանկում», - հաղորդում է «Թուրանը»։

XS
SM
MD
LG