Մատչելիության հղումներ

Մեր նպատակն է ունենալ տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, մրցունակ պետություն ունենալու ռեսուրսներ. վարչապետ


Հայաստանի կառավարության նպատակն է ունենալ տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքներին։

Որպես հայեցակարգային խնդիր նա կարևորել է հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումը:

«Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարևոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը և սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ», - նկատել է նա։

Վարչապետը նաև խոսել է համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի մասին, որը ներդրվելու է, ասել, որ այդ մեխանիզմը ոչ միայն պարտավորություններ և պարտականություններ պիտի դնի քաղաքացիների վրա, այլև նրանց համար հնարավորություններ ստեղծի՝ սոցիալական ուղղություններով, հայտնում են կառավարությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG